Ինչու էր Նիկոլ Փաշինյանը ջնջել նախորդ գրառումը

Փաշինյանը նույն թեմայի վերաբերյալ 2 գրառում է արել։ Նա նաև պարզաբանել է նախորդ գրառումը ջնջելու պատճառները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի — Sputnik. 2019 թվականին Հայաստան է ժամանել 5 միլիոն 339 հազար 796 մարդ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ջնջելով զբոսաշրջության վերաբերյալ իր նախորդ ֆեյսբուքյան գրառումը, նոր տվյալներ է ներկայացրել։

Համաձայն նրա հրապարակման`

2018 թվականին Հայաստան է ժամանել 4 միլիոն 785 հազար 875 մարդ:

Երևան–Ղրիմ չվերթ չի նախատեսվում, իսկ Իրաքի ու Իրանի օդային տարածքները դեռ ռիսկային են

2017-ին Հայաստան է ժամանել 4 միլիոն 373 հազար 117 մարդ:

2017-ի համեմատ 2019-ին Հայաստան է ժամանել 966 հազար 679-ով, կամ 22.1 տոկոսով ավել մարդ:

«Նշեմ, որ 2019 թվականի արդյունքներով Հայաստանից մեկնողների թիվը 9 հազար 467-ով ավել է եղել ժամանողների թվից»,–գրել է վարչապետը:

Նրա դիտարկմամբ` 2018 թվականի արդյունքներով Հայաստանից մեկնողների թիվը ժամանողներից ավել է եղել 11 հազար 882-ով:

«Նշեմ նաև, որ նախորդ գրառումս որ ջնջեցի, ամբողջությամբ ճիշտ էր, պարզապես վերաբերվում էր չորրորդ եռամսյակի՝ հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների տվյալներին»,–մեկնաբանել է Փաշինյանը:

Նա տեղեկացրել է նաև, որ այս հաշվարկում միևնույն անձի բազմակի այցելությունները հաշվառված չեն:

Հիշեցնենք, որ իր տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ասել էր, որ Հայաստանն ավելի գրավիչ ուղղություն է դարձել Ռուսաստանի, Վրաստանի և Իրանի զբոսաշրջիկների համար։

Նշենք, որ 2020թ–ին Հայաստանում զբոսաշրջիկների թիվը կարող է աճել, քանի որ հունվարից հանրապետությունում սկսում են գործել եվրոպական լոուքոսթեր ավիաընկերություններ Ryanair–ը և Wizz Air–ը։