ԱՄՆ–Իրան բախում. ինչպես է Վաշինգտոնը փորձում պահպանել ազդեցությունը Մերձավոր Արևելքում

ԱՄՆ նախագահի վարչակազմում սկսել են ավելի հաճախ խոսել Մերձավոր Արևելքում ՆԱՏՕ–ի ընդլայնման և ուժեղացման մասին։ Նշվում է, որ պատճառը Իրանի հետ առճակատման ուժեղացումն է, բայց վերլուծաբանները վստահ են, որ Վաշինգտոնն աշխարհաքաղաքական այլ նպատակներ է հետապնդում։
Sputnik

ԱՄՆ–ն մտածում է Մերձավոր Արևելքում ՆԱՏՕ–ի ամրապնդման ուղղությամբ: Պետքարտուղար Մայք Պոմպեոն նշել է, որ դաշինքի դերը պետք է ուժեղացվի տարածաշրջանում։ Ավելի վաղ նման հայտարարություններ էր արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

ՆԱՏՕ–ն պատրաստվում է լայնածավալ հակամարտության. Ռուսաստանի գլխավոր շտաբ

«Այսօր պատրաստվում եմ ՆԱՏՕ–ին խնդրել, որ ավելի շատ ներգրավված լինի Մերձավոր Արևելքի գործընթացներում»,- ասել էր նա։

Ուզում են հա՛մ երկխոսել Մոսկվայի հետ, հա՛մ զսպել. ՆԱՏՕ–ն նոր քաղաքականություն է որդեգրել

Թրամփը հուսով է, որ տարածաշրջանային հարուստ գործընկերները կօգնեն լրացնել ՆԱՏՕ–ի բյուջեի բացը, ինչպես նաև կօգնեն ԱՄՆ–ին պահպանել տարածաշրջանային ազդեցությունը, որը գրեթե վերացել է Սիրիայում կրած անհաջողություններից և Ռուսաստանի դիվանագիտական հաղթանակներից հետո։

Ինչո՞ւ են Ռուսաստանը սպառնալիք համարում ՆԱՏՕ–ի համար. պարզաբանում է փորձագետը

Մոսկվան վերջին տարիներին ամրապնդել է դիրքերը Մերձավոր Արևելքում և նոր մակարդակի հասցրել ԱՄՆ–ի կարևոր դաշնակիցների` Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի հետ համագործակցությունը։ Իսկ դա արդեն ձեռնտու չէ Վաշինգտոնին։ Մեծ հարց է, թե ինչ կանի ԱՄՆ–ն, որովհետև Թրամփն առայժմ իրեն որպես ոչ հուսալի և անկանխատեսելի քաղաքական գործիչ է դրսևորել։

ՆԱՏՕ–ի փլուզում. կկարողանա՞ արդյոք դաշինքը պահպանել միասնությունը