«Ամենասիրուններ». Լուսինե Թովմասյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել

Գեղեցկուհին ակտիվ է սոցցանցերում։ Նա հաճախ է լուսանկարներ հրապարակում իր և երեխաների մասնակցությամբ, իսկ ամուսինը հազվադեպ է հայտնվում նկարներում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի — Sputnik. «Միսս Հայաստան 2003», «Վիցե միսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանն Instagram-ի իր էջում ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։ Կադրում գեղեցկուհին ամուսնու և երկու երեխաների հետ է։

«Իմ ներքին ձայնն ինձ չի խաբում». անկեղծանում է Լուսինե Թովմասյանը

«Թող որ 2020-ը լցված լինի երջանկությամբ, առողջությամբ, բախտավորությամբ ու սիրով»,–լուսանկարին կից գրել է Լուսինեն։

Գեղեցկուհու հետևորդները մի շարք դրական մեկնաբանություններ են գրել։

«Ինչ հրաշք եք. «ժպիտ» ընտանիք», «Ինչքան սեր կա այս նկարում, շատ լավն էք»,«Ամենասիրուններ»,–գրել են նրանք։

Հիշեցնենք, որ Լուսինե Թովմասյանն ու Արթուր Հովհաննիսյանն ամուսնացել են 2013 թվականի օգոստոսի 31-ին։ Նրանց դուստրը ՝ Արիանան, 4 տարեկան է։ Իսկ որդին` Ալեքը, լույս աշխարհ է եկել 2019–ի օգոստոսի 4-ին։