Տաշիր քաղաքում տղամարդը դանակով սպառնացել է «Արդշինբանկի» աշխատակիցներից մեկին

Ըստ տեղեկությունների` տղամարդը մոտ 30 տարեկան է եղել։ Նրան վնասազերծել է բանկում ծառայող ոստիկանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Այսօր առավոտյան արտառոց դեպք է տեղի ունեցել Տաշիր քաղաքում։ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ մոտ 30 տարեկան մի տղամարդ դանակով զինված մտել է «Արդշինբանկի» Տաշիր քաղաքի մասնաճյուղ ու աշխատակիցներից մեկին սպառնացել։

Սարսափելի պատահար Երևանում. կանայք հարվածից շպրտվել են հանդիպակաց գոտի

Երևանում 5 տարեկան երեխա է վրաերթի ենթարկվել

Աշխատակիցներն ահաբեկվել են և դժվար է ասել` ինչ ավարտ կունենար տղամարդու քայլը, եթե բանկում ծառայող ոստիկանը չվնասազերծեր նրան։

Այդ ընթացքում օժանդակ ուժեր են եկել ու տղամարդուն բերման ենթարկել։

Դեպքի վայր են եկել մեծ թվով ոստիկաններ ու քննիչներ, որոնք պարզում են կատարվածի մանրամասները։

Երևանում տղամարդը երկաթե իրով խփել է բժշկի գլխին ու վնասվածքներ պատճառել