«Հոլիվուդյան ֆիլմ» վրաց–ադրբեջանական սահմանին. տղամարդը սահմանապահին պատանդ է վերցրել

Չարագործի մոտ զենք ու նռնակ է եղել, որը վրացի սահմանապահին ստիպել է գնալ դեպի Ադրբեջանի հետ սահմանը։ Նրան հաջողվել է վնասազերծել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի — Sputnik. Վրաստանի քաղաքացուն ձերբակալել են վրաց-ադրբեջանական սահմանի չհամաձայնեցված հատվածում։ Այնտեղ այսօր իսկական մարտ է եղել, որին կնախանձեին հոլիվուդյան  ֆիլմերի բազում սցենարիստները։

Վրաց-ադրբեջանական սկանդալ. Դավիթ Գարեջիից ադրբեջանցի սահմանապահները սրբապատկերներ են հանել

Sputnik Գրուզիան հայտնում է, որ զինված հանցագործը վրացի սահմանապահին պատանդ է վերցրել. սահմանամերձ գոտում գտնվող Վրաստանի քաղաքացին, զենքով ու նռնակով սպառնացել է և վրացի սահմանապահին ստիպել, որպեսզի նա գնա դեպի Ադրբեջանի հետ սահմանի չհամաձայնեցված հատված։

Ադրբեջանական ԶՈւ–ն մասամբ Վրաստանի տարածք է անցել. Արտակ Դավթյան

Սակայն սահմանապահ ոստիկանության օպերատիվ աշխատանքի շնորհիվ հաջողվել է իրավիճակը շտկել։ Չարագործին ձերբակալել են, իրականացվում է քննություն` հրազենային զենքն ապօրինի կրելու, պահելու և ձեռքբերելու, նաև կյանքին կամ առողջությանը վտանգ սպառնացող բռնությամբ, կամ բռնության սպառնալիքով պատանդ վերցնելու հոդվածներով։ Հոդվածը նախատեսում է 9–14 տարի ազատազրկում։