Սերժ Սարգսյանն այցելել է շախմատի ակադեմիա. լուսանկար

ՀՀ երրորդ նախագահը դիտել է Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված հուշամրցաշարը, որին մասնակցում են պատանիներ և աղջիկներ ՀՀ բոլոր մարզերից, Արցախից, ինչպես նաև արտերկրից: ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. ՀՀ 3-րդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա, որտեղ հետևել է հունվարի 8-17-ն անցկացվող` Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված շախմատի 10-րդ միջազգային մրցաշարի ընթացքին: Այս մասին հայտնում է Սերժ Սարգսյանի գրասենյակը։

Հուշամրցաշարն անցկացվում է շվեյցարական և շրջանային մրցակարգերով:

Շվեյցարական մրցաշարին մասնակցում են պատանիներ և աղջիկներ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերից, Արցախի Հանրապետությունից, ինչպես նաև արտերկրից:

Հիշեցնենք` Սերժ Սարգսյանը Հայաստանի շախմատի ֆեդերացիան ղեկավարում է 2004 թվականից։