ՊԵԿ աշխատակիցը պիտի այնքան վաստակի, որ կոռուպցիայի մասին չմտածի. Անանյան

Դավիթ Անանյանը կրկին խոսեց պարգևավճարների մասին և մեկնաբանեց դրանց հատկացման տրամաբանությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի — Sputnik. 2019թ.-ին ՊԵԿ-ում պարգևավճարներ ստացել են բոլորը։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

Կառավարությունը պատրաստ է ավտոմեքենաների ներկրման կրճատմանը. Անանյանն ասաց` ինչպես

«Եթե մենք ուզում ենք ունենալ պրոֆեսիոնալ անձնակազմ, գոնե պետք է մասնավոր ու պետական հատվածների մրցակցությունն ապահովենք։ Մեր մասնագետներն այսօր մասնավոր հատվածի պատրաստի տնօրեններ են, գլխավոր հաշվապահներ են, աուդիտորներ են»,- ասաց նա։

Անանյանը չթաքցրեց՝ միայն անցած տարի ՊԵԿ-ից ազատվել է 967 աշխատող, որոնցից շուրջ 400-ը՝ օպտիմալացման արդյունքում, մյուսներն անցել են այլ աշխատանքի։

Այդուհանդերձ, պետական աշխատավարձերը, նրա դիտարկմամբ, պետք է լինեն հավասարակշռված։

«Մենք չպիտի ունենանք այնպիսի աշխատավարձեր, որ սոցիալական բում առաջանա, բայց մենք պիտի ունենանք գոնե այնպիսի աշխատավարձեր, որպեսզի պետական աշխատողը կոռուպցիայի մասին չմտածի»,- ասաց Անանյանը։

Քաղաքապետը կրկին պարգևատրել է աշխատակիցներին. ծախսվել է ավելի քան 65 մլն դրամ

Հիշեցնենք` 2018թ.–ի տարեվերջին ՊԵԿ–ում միլիոնավոր դոլարների հասնող պարգևատրումների թեման լայն քննարկման առիթ էր դարձել հանրության շրջանում։

Չնայած դրան, 2019թ.–ին կառավարությունը 2.3 միլիարդ դրամով ավելացրեց ՊԵԿ–ի` 2019 թվականի պարգևատրման ֆոնդը:

Վարչապետը պետական ծառայողներին այս կերպ խրախուսելը որակեց որպես հակակոռուպցիոն քայլ։