Կառավարությունը պատրաստ է ավտոմեքենաների ներկրման կրճատմանը. Անանյանն ասաց` ինչպես

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը վստահեցրեց, որ կառավարությունը նախապատրաստվել է հաջորդ տարի կանխատեսվող վիճակին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի — Sputnik. 2019թ.-ին Հայաստան է ներմուծվել 189 019 ավտոմեքենա, որը 64 000-ով ավելի է 2018թ.-ին ներկրված քանակից։ Արդյունքում դրանց մաքսազերծումից պետական բյուջե է փոխանցվել 95 մլրդ դրամ՝ 2018թ-ի 40 մլրդ-ի փոխարեն։ Այսօր լրագրողների հետ տարեկան ամփոփիչ հանդիպմանն այս վիճակագրությունը ներկայացրեց ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

Պետական համակարգում փոփոխություննե՞ր են սպասվում. ինչու է զայրացել վարչապետը

«Մեր ընդդիմախոսներն ասում են, որ մեքենաների այսպիսի ներհոսք չենք ունենալու 2020թ.-ի ընթացքում, և ինչպես ենք պատրաստվում կատարել բյուջետային մուտքերի ցուցանիշները»,- ասաց Անանյանը՝ չհերքելով, որ այս մտահոգությունն ունեցել է նաև կառավարությունը, ուստի և արդեն նախապատրաստվել էր հաջորդ տարի կանխատեսվող վիճակին։

Խոսքը, ըստ ՊԵԿ նախագահի, վերաբերում է նախորդ տարիների ընթացքում կուտակված դեբետային պարտքերի վերադարձին։

2019թ.-ին ընթացքում կառավարությունը տնտեսվարողներին 56.4 մլրդ դրամ պարտք է վերադարձրել։

Լա՞վ է, թե՞ վատ. Գյումրու մաքսատան աշխատանքի մասին հակասական կարծիքներ են հնչում

«Սա նպատակ ուներ չեզոքացնելու այն եկամտային ժամանակավոր էֆեկտը, որ մենք ունեինք 2019թ-ին։ 56.4 մլրդ-ով մենք նվազեցրել ենք 2019թ-ի մեր ցուցանիշները»,- ասաց նա։

Այլ կերպ ասած՝ անցած տարի հրաժարվելով որոշակի չափով եկամուտներից՝ ՊԵԿ-ն իրեն ազատել է այս տարվա այդ պարտավորությունից։

Քեյան. «Գյումրու մաքսատան հսկողությունը թույլ է, գողություններ են լինում»

 

Հիշեցնենք, որ 2018–ի սեպտեմբերին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, ներկայացնելով Հարկային օրենսգրքի փոփոխությունների ու լրացումների նախագիծը, ասել էր, որ Պետական եկամուտների կոմիտեն մինչև տարեվերջ մտադիր է տնտեսվարողներին վերադարձնել շուրջ 50 մլրդ դրամ։ Պարտքի վերադարձման ցանկում, նրա խոսքով, ներառված է 2835 տնտեսվարող։