ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի — Sputnik. Դեկտեմբերի 30-ից հունվարի 12-ը ճանապարհային ոստիկանությունը հատուկ տարածք է տեղափոխել 454 ավտոմեքենա, որից 183-ը` Երևանում, 271–ը` մարզերում։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը` վերլուծելով տոնական օրերի խախտումների վիճակագրությունը։
454 ավտոմեքենաների վարորդներից 415–ը եղել են ալկոհոլի ազդեցության տակ։ Եվս 4-ն ավտոմեքենաները շահագործել են առանց համարանիշների։
Ոստիկանության ծառայողների ուշադրությանն արժանացած վարորդներից 11-ը չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր, 21-ն ավտոմեքենան շահագործել են առանց ԱՊՊԱ պայմանագրի, 7-ը` թաղանթապատված դիմապակիով։
9 վարորդ տուգանվել են երթևեկելիս մեքենայից տարբեր իրեր և առարկաներ փողոց նետելու համար։
«Չկա վարորդ՝ չկա պրոբլեմ». Նաիրա Զոհրաբյանը բալային համակարգը ծուղակ է համարում
Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ուժի մեջ է մտել ճանապարհային երթևեկության նոր օրենքը, որով նախատեսված է նաև բալային համակարգը։ Միաժամանակ, դրանով նվազեցվել են նախկինում նախատեսված տուգանքների չափերը։
«Հիմա մի քիչ զգույշ ենք քշում». ՀՀ քաղաքացիները՝ բալային համակարգի մասին. տեսանյութ