Ե՞րբ կդադարի ձյունը. եղանակի տեսություն

Ըստ օդերևութաբանական կանխատեսումների` օրվա տարբեր ժամերի հանրապետության շրջաններում տեղումներ են սպասվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունվար – Sputnik. Հունվարի 13-ի գիշերը շրջանների զգալի մասում, 13-ի ցերեկը Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում ձյուն կտեղա։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Քամին կլինի հարավարևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էլ էապես չի փոխվի: Հունվարի 14-ից տեղումները կդադարեն:

Ե՞րբ կդադարի ձյունը. եղանակի տեսություն

Երևանում ևս հունվարի 13-ի գիշերը սպասվում է ձյուն, 13-ի ցերեկը, 14-17-ը կլինի առանց տեղումների եղանակ:

«Մարիամ ջան, աղջիկս, մի մտիր մեծերի անհասկանալի խաղերի մեջ». Արթուր Վանեցյան

Հիշեցնենք` սպասված լուրը Արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության պետ Գագիկ Սուրենյանը հայտնել էր դեռ երեկ` նշելով, որ Սև ծովից թույլ արտահայտված ցիկլոն է ներթափանցում հանրապետության տարածք։ Ըստ ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության պետի` ձյան շերտի բարձրությունը Երևանում կլինի 4-6 սմ, իսկ որոշ շրջաններում կհասնի 8-13 սմ-ի։