Հայաստանի որ ճանապարհներն են դժվարանցանելի

ԱԻՆ-ից հայտնում են, որ Վարդենյաց լեռնանցքն ու Սոթք-Քարվաճառ ճանապարհը դժվարանցանելի են բեռնատարների համար։ Որոշ շրջաններում առկա է մառախուղ և մերկասառույց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Հունվարի 12-ին՝ ժամը 11։00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Երևան-Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է

Վարդենյաց լեռնանցքը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար, իսկ բեռնատարների համար՝  անվաշղթաների կիրառման դեպքում:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների համար:

Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց և մառախուղ։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

«Պետք է դուխ տալ հայկական բիզնեսին». Նիկոլ Փաշինյանը կոչ է անում չկոտրել հայ գործարարներին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։