Վլադիմիր Պուտինը շնորհավորել է 100-ամյակը նշող հայ վետերանին. լուսանկարներ

Հայրենական մեծ պատերազմում Իվան Սարգսյանը կորցրել է ձեռքի դաստակը։ Նա ծնունդով Արցախից է, Պյատիգորսկ է տեղափոխվել 1976 թվականին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Պյատիգորսկի քաղաքապետ Անդրեյ Սկրիպնիկը քաղաքում ապրող հայ վետերան Իվան Սարգսյանին է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորանքը նրա 100-ամյակի կապակցությամբ։ Նախագահը մաղթել է նրան առողջություն, ոգու տոկունություն, և որ նա միշտ շրջապատված լինի մտերիմների ու հարազատների սիրով ու ուշադրությամբ։ Այս մասին հայտնում է Պյատիգորսկի քաղաքապետարանի կայքը։

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է 100-ամյակը նշող հայ վետերանին. լուսանկարներ

«Իվան Սարգսյանը երեք որդի ունի, տասնմեկ թոռ ու քսան ծոռ։ Բոլորն ուշադիր են նրա նկատմամբ, երբեք չեն մոռանում նրա մասին», - նշված է կայքում։

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է 100-ամյակը նշող հայ վետերանին. լուսանկարներ

Իվան Սարգսյանը ծնվել է Արցախի Հանրապետության Պետրոսաշեն գյուղում։

100-ամյա մանկավարժը բարձրակրունկներով է դպրոց գնում․ ի՞նչ է մաղթել նա աշակերտներին

Դպրոցն ավարտելուց հետո նա կոլխոզում ծնողներին է օգնել։ 1941 թվականին Սարգսյանը պատերազմ է գնացել։ Նա Հայրենական մեծ պատերազմում սակրավոր է եղել. Վորոնեժի մոտակայքում անցկացվող մարտում վիրավորել է ու կորցրել ձեռքի դաստակը։

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է 100-ամյակը նշող հայ վետերանին. լուսանկարներ

Հետագայում Սագսյանը պարգևատրվել է «Հայրենական պատերազմի 1–ին աստիճանի շքանշանով»։ Պատերազմից հետո նա ընտանիքի հետ Բաքվում է ապրել, 1976 թվականին նրանք Պյատիգորսկ են տեղափոխվել։

Հայրենական պատերազմի վետերան, վազաշենցի Սանթուր պապը 100-ամյակը նշեց խաղաղ կյանքի երգով