Մահացել է Օմանի սուլթանը

Օմանի նոր սուլթանը մշակույթի նախկին նախարար Հայսամ բին Թարեք Ալ Սաիդն է։ Նա Քաբուս բին Սաիդի ազգականն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ,11 հունվարի – Sputnik. Մահացել է Օմանի սուլթան Քաբուս բին Սաիդը, որը 50 տարի շարունակ ղեկավարում էր երկիրը։ Reuters-ն այս մասին հայտնում է՝ հղում անելով իշխանի գրասենյակին։

250 000 դոլար`սոցցանցից ջնջվելու դեմ. Մալայզիայի նախկին սուլթանի պայմանը Միսս Մոսկվային

«Ալլահի նախախնամությանը հավատացող սրտերով, որոնք լի են տխրությամբ ու մեծ ցավով և հնազանդ են Ալլահի կամքին, հայտնում ենք, որ ուրբաթ երեկոյան` հունվարի 10-ին, Ալլահն իր մոտ կանչեց մեր իշխանին՝ սուլթան Քաբուս բին Սաիդին», - նշված է հաղորդագրության մեջ։

​Երկրում եռօրյա սուգ է հայտարարվել։ Սուլթանի հուղարկավորությունը կկայանա հունվարի 11-ին։

Նոր սուլթան է նշանակվել մշակույթի նախկին նախարար Հայսամ բին Թարեք Ալ Սաիդը, որը մահացած սուլթանի ազգականն է։

Քաբուս բին Սաիդը ծնվել էր 1940 թվականին։ 1970 թվականին իշխանության էր եկել հեղաշրջման արդյունքում։

Իրանը խոստովանել է, որ պատահաբար է խոցել ուկրաինական Boeing-ը