Ադրբեջանն ավելի քան 700 կրակոց է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ

Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակոցներ է արձակել հայկական դիրքերի ուղղությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Հունվարի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 125 անգամ: Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«2019 թվականին Հայոց բանակում զոհերի պատմական մինիմում է արձանագրվել». Փաշինյան

«Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ավելի քան 700 կրակոց է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ»,– նշված է հաղորդագրության մեջ:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են հետևել հրադադարի պահպանման ռեժիմին և վստահորեն իրականացնում մարտական հերթապահություն:

Հայկական բանակում ստեղծվում է նոր` «1991» ստորաբաժանում