«ՄԱՊ–ի Ալիկը» գրավով ազատ կարձակվի

Ալեքսան Պետրոսյանի պաշտպանը կարծում է, որ պաշտպանյալին գրավով ազատ արձակելու որոշմամբ դատարանը որոշակիորեն օբյեկտիվ գտնվեց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի — Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանին` «ՄԱՊ–ի Ալիկին» գրավով ազատ արձակելը թույլատրելի ճանաչելու մասին. Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրառում է կատարել Պետրոսյանի պաշտպանը` Միհրան Պողոսյանը։

Հողերը կան, փողերը` ոչ. նախկին պաշտոնյաները շարունակում են չվճարել պետական հողերի դիմաց

«Պաշտպանության կողմը համաձայն չէ նաև այս որոշման հետ, քանի որ խափանման միջոցն առհասարակ պետք է վերացվեր։ Բայց պետք է փաստենք, որ դատարանը որոշակիորեն օբյեկտիվ գտնվեց անձին արգելանքի տակ պահելու հարցը լուծելիս»,–գրել է նա։

Պաշտպանի խոսքով` մյուս դատավորներն էլ պետք է իրենց մեջ հաղթահարեն նախաքննական մարմինների` ՀՔԾ–ի ու դատախազության հանդեպ ունեցած վախը։

«Ա1+» հեռուստաընկերությանը եթերից զրկելու հարցը կքննվի ՀՀ Վարչական դատարանում

Հիշեցնենք, որ Պետրոսյանը մեղադրվում է փողերի լվացմանն օժանդակելու մեջ: Նա կալանավորվել էր 2018–ի նոյեմբերի 16–ին` բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում։