Կառավարության ներսում կադրային լուրջ իրարանցում է. ո՞վ կլինի ԿԲ–ի նոր նախագահը. «Իրատես»

Թերթը գրում է, որ առաջիկայում գործադիր իշխանությունում պաշտոններ կստանան նախկին իշխանության ներկայացուցիչները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի — Sputnik. Թեև վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հայտարարություններում որևէ ակնարկ չի արել, որ դժգոհ է կառավարության ֆինանսաբյուջետային բլոկից, բայց խոսակցություններ կան, որ նա պատրաստվում է փոխել ֆինանսների նախարարին։ Այս մասին գրում է «Իրատես» թերթը։

Փաշինյանի մամուլի քարտուղարն ազատվել է աշխատանքից

Ֆինանսների նախարարությունից ու կառավարությունից թերթի հարցին ի պատասխան հերքել են կադրային փոփոխության մասին լուրերը։ Բայց հոդվածագիրն այնուամենայնիվ վստահ է` «կառավարության ներսում կադրային լուրջ իրարանցում է»։

Ոմանք լուռ գնացին, ոմանք` սպառնալով. 2019–ի աղմկահարույց պաշտոնանկությունները

«Եվ դա պատահական չէ։ Երկու ամիս հետո լրանում է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի պաշտոնավարման ժամկետը։ Վերընտրվելու հնարավորություն նա այլևս չունի, օրենքը թույլ չի տա։ Ո՞վ կլինի ԿԲ-ի նոր նախագահը։ Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրի փոխանցմամբ` փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կստանձնի ԿԲ-ի նախագահի պաշտոնը»,– գրում է «Իրատեսը»` հիշեցնելով, որ վերջինը նախկինում բանկիր էր։

Իսկ փոխվարչապետի պաշտոնում Գրիգորյանին, ըստ թերթի, կփոխարինի կա՛մ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը, կա՛մ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։

Սերժ Սարգսյանն ու նոր պաշտոնյաները. 2019-ի բացահայտումները