Հյուսիսային մաքսատուն-վարչությունն անցնում է աշխատանքային ընդհանուր ռեժիմի. ՊԵԿ

Գյումրու մաքսատուն–վարչությունն այսուհետ կաշխատի հնգօրյա աշխատանքային գրաֆիկով, իսկ շաբաթ օրերի համար կսահմանվի հերթապահություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի — Sputnik. Գյումրիում գործող Հյուսիսային մաքսատուն-վարչությունը 2020 թվականի հունվարի 10-ից անցնում է աշխատանքային ընդհանուր ռեժիմի։ Այս մասին տեղեկացնում են Պետական եկամուտների կոմիտեից։

ՊԵԿ-ի որոշ ստորաբաժանումներ կաշխատեն նաև տոնական օրերին

ՊԵԿ–ը հորդորում է Գոգավանի անցակետի փոխարեն Հայաստան գալ Բավրայով

Հաղորդագրության մեջ նշվում է, որ մաքսատուն–վարչությունն այսուհետ կաշխատի հնգօրյա աշխատանքային գրաֆիկով, ժամը 9:00-18:00-ն, իսկ շաբաթ օրերին կկազմակերպվի հերթապահության՝ ժամը 10:00-14:00-ը:

Հիշեցնենք` Պետական եկամուտների կոմիտեն Ամանորի կապակցությամբ առանձին ստորաբաժանումներում ոչ աշխատանքային, տոնական և հիշատակի օրերին սահմանել էր հերթապահություն:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հրամանով արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպումներն անխափան իրականացնելու նպատակով 2019թ. դեկտեմբերի 28-ին, 2020թ. հունվարի 3-ից 7-ը՝ ժամը 11.00-ից մինչև 15.00-ն սահմանվել է հերթապահություն:

Վարչապետը ՀՀ քաղաքացիներին առաջարկում է նկարահանել ՀԴՄ չտվողներին և ուղարկել ՊԵԿ

Հյուսիսային մաքսատուն-վարչությունում աշխատանքներ են իրականացվել նաև 2019 թվականի դեկտեմբերի 31-ին, ժամը 09.00-ից մինչև 21.00-ը։

Ավելի վաղ ՀՀ պետեկամուտների կոմիտեն հորդորել էր Ամանորին ընդառաջ հերթերից խուսափելու համար սահմանահատումն իրականացնել Բավրայի անցումային կետով։ 

Կոմիտեն Թուրքիայից Հայաստան ապրանքներ փոխադրող անձանց խորհուրդ էր տալիս Գոգավանի փոխարեն ընտրել Բավրայի մաքսակետը, քանի որ այնտեղ  ավտոբուսներով կամ բեռնատարներով փոխադրվող բեռների սահմանահատման համար ապահովված է անհրաժեշտ թողունակություն։