Հրդեհ Վանաձորի հանրակացարաններից մեկի 4–րդ հարկում. տուժել է 25–ամյա աղջիկ

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և օպերատիվ խումբը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի — Sputnik. Վանաձորի հանրակացարաններից մեկում հրդեհ է բռնկվել, կա տուժած։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից։ 

«Իմ քայլի» պատգամավորը Մոսկվայում հեռախոսը թողել է տաքսու մեջ ու դիմել ոստիկանություն

Երևանում աղջիկն ընկել է բարձրահարկից և մնացել լվացքի պարանից կախված. նրա կյանքը փրկել են

Ահազանգն «911» ծառայությունում ստացվել է հունվարի 10-ին, ժամը 17:40-ին։ Հրդեհը բռնկվել է Վանաձոր քաղաքի Ուսանողական փողոցի թիվ 14 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում:

Ուզում էր կամրջից նետվել. Երևանում անցորդները կանխել են երիտասարդ աղջկա ինքնասպանությունը

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և օպերատիվ խումբը:

«Փրկարարները ծխապատ գոտուց տարհանել են 10 բնակչի, որից 8-ին՝ ավտոսանդուղքի միջոցով: Միլենա Ա.-ն (ծնված 2005 թ.) հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար»,–ասվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:31-ին, մարվել՝ 19:29-ին:

Այրվել է Ուսանողական փողոցի թիվ 14 հանրակացարանի 4-րդ հարկի սենյակներից մեկը (մոտ 12 քմ)՝ ամբողջ գույքով, իսկ թվով 13 սենյակների դռները ջերմահարվել են։