ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Երեկ կեսգիշերին Աշտարակի հիվանդանոց է տեղափոխվել Արդարադատության նախարարության դատապարտյալների հիվանդանոցի աշխատակիցներից մեկը։ Նա դանակահարված է եղել։
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ դանակահարվածը Կոշ գյուղի բնակիչ է և հենց իր տնից էլ տեղափոխվել է բուժհաստատություն։
Ըստ շրջանառվող որոշ լուրերի՝ հիվանդանոց տեղափոխված տղամարդն իր տանը նշել է ծննդյան 38-ամյակը։
Հրդեհ Մանկական վերականգնողական կենտրոնում. տարհանվել են աշխատակիցներն ու բուժվող երեխաները
Խնջույքի ժամանակ ինչ-ինչ պատճառներով վեճ է սկսվել մտերիմներից մեկի հետ, ինչն էլ ավարտվել է դանակահարությամբ։
Իրարանցում «Դալմա գարդեն մոլում»` մարդկանց տարհանում են. ԱԻՆ-ը պնդում է` կեղծ խուճապ է
Մեր տեղեկություններով՝ հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են կատարվածի մանրամասներն ու հայտնաբերել դանակահարողին։