«Զինվոր» գրությամբ գուլպաներ`անօթևանների կացարանում. նյութերը կուղարկվեն դատախազություն

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն առանց զգուշացման այցելել է «Հանս Քրիստիան Կոֆոեդ» հիմնադրամի անօթևանների ժամանակավոր կացարան ու ուշագրավ բացահայտումներ արել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի — Sputnik. Անօթևանների կացարանում հայտնաբերվել են «Զինվոր» գրությամբ գուլպաներ։ Այս մասին Facebook-ի պաշտոնական էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

Բանակի ու զինվորի համար նախատեսված գուլպաներն, ըստ հաղորդագրության, հայտնաբերվել են «Հանս Քրիստիան Կոֆոեդ» հիմնադրամի անօթևանների ժամանակավոր կացարանում։ՄԻՊ–ը հայտնում է, որ այցն անօթևանների ժամանակավոր կացարան իրականացվել է առանց նախապես զգուշացնելու:

Մանկապարտեզում «Զինվորի բաժին. վաճառքի ենթակա չէ» մակնշմամբ թթվասեր է հայտնաբերվել

«Կատարվել է կացարանի բնակելի տարածքի, սանիտարական և կոմունալ հարմարությունների, շահառուների խնամքի, բուժօգնության, սննդի տրամադրման, շահառուների իրավունքների և հիմնարար ազատությունների վիճակի ուսումնասիրություն: Տեղի են ունեցել նաև առանձնազրույցներ կացարանի աշխատակիցների և այնտեղ բնակվող շահառուների հետ»,– ասված է հաղորդագրության մեջ։

Հայոց բանակի համար նախատեսված զինվորի գուլպաներից զատ ՄԻՊ աշխատակիցները նաև այլ ուշագրավ բացահայտումներ են արել` ժամկետանց սնունդ, սարսափելի սանիտարահիգիենիկ պայմաններ, որոնց մասին խոսուն կերպով պատմում են ՄԻՊ–ի հրապարակած լուսանկարները։

Հայտնաբերված բոլոր փաստերը, այդ թվում` «Զինվոր» պիտակով ձմեռային գուլպաներ հայտնաբերելը, պաշտպանի գրասենյակը կուղարկվի դատախազություն՝ ստուգման նպատակով:

«Զինվորի բաժինը» կվերադարձվի պետությանը. դատարանը թույլ տվեց վաճառել Գրիգորյանի գույքը

Նշենք, որ «Հանս Քրիստիան Կոֆոեդը» հայ-դանիական բարեգործական հիմնադրամ է, որի անօթևանների կացարանում բնակվում են բնակության վայր չունեցող, 18 տարին լրացած քաղաքացիներ՝ 3 ամիս ժամկետով։

Կացարանն ունի 100 բնակիչ ընդունելու հնարավորություն։