Որ երկրների առաջնորդները Հայաստան այցելեցին 2019 թ–ին

«Թավշյա հեղափոխությանը» հաջորդած տարում Հայաստան այցելեցին մի շարք երկրների պատվիրակություններ։ Sputnik Արմենիայի ինֆոգրաֆիկան կօգնի հիշել, թե բարձրաստիճան պաշտոնյաներից ով որքան մնաց մեր երկրում։
Sputnik

Այս տարվա հոկտեմբերին Երևանում անցկացվեց ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը։ Նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանեցին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը։

2019–ին Հայաստան եկան նաև Վրաստանի և Հունաստանի նախագահները, Սինգապուրի վարչապետը։

Հայաստան այցելած հյուրերի ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ Sputnik Արմենիայի ինֆոգրաֆիկայում։