Մխիթարյանը բաց կթողնի «Յուվենտուսի» հետ խաղը

Մխիթարյանը վնասել է ձախ ազդրը, ու իտալական պարբերականների փոխանցմամբ կարող է մեկ ամիս խաղադաշտ դուրս չգալ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի — Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Ա սերիայի առաջնության 19-րդ տուրի «Յուվենտուս» - «Ռոմա» խաղի ընթացքում խաղադաշտ դուրս չի գա: Հանդիպումը կկայանա հունվարի 12–ին Հռոմում։

Երեք նոր մարզիչ` Ռուսաստանից Հայաստան. ինչ կտա հայկական ֆուտբոլին այս փոփոխությունը

2020 թվականի առաջին խաղում անհաջողության մատնվեց ոչ միայն «Ռոման», այլ նաև Հենրիխ Մխիթարյանը: Հայ ֆուտբոլիստի ակումբը սեփական հարկի տակ պարտվեց «Տորինոյին», իսկ Մխիթարյանը վնասվածք ստացավ:

30-ամյա հայ ֆուտբոլիստը վնասվածքների պատճառով չի կարողանում պահպանել լավ մարզավիճակը: 2019 թվականի սեպտեմբերին վնասվածք ստանալուց ու երկար ժամանակ բացակայելուց հետո Հենրիխը վերադարձել էր շարք ու հիմնականում դուրս էր գալիս փոխարինման: Բայց անցած շաբաթ «Տորինոյի» հետ խաղում հայ ֆուտբոլիստը նորից վնասվածք ստացավ, որը, ինչպես պարզվեց, բավականին լուրջ է:

Հենրիխ Մխիթարյանը հղի կնոջ հետ լուսանկարներ է հրապարակել

Մխիթարյանը վնասել է ձախ ազդրը, ու իտալական պարբերականների փոխանցմամբ կարող է մեկ ամիս խաղադաշտ դուրս չգալ: «Ռոման» այս լուրը դեռ չի հաստատել, բայց փաստը, որ մեր ֆուտբոլիստն առաջիկա կիրակի չի խաղա «Յուվենտուսի» դեմ խաղում, արդեն անհերքելի է: Հիշեցենք, որ վնասվածքի պատճառով Մխիթարյանը արդեն չի մասնակցել «Ռոմայի» տասը խաղի: