Ինչպես են փրկում Ավստրալիայի հրդեհներից տուժած կոալային. տեսանյութ

Անասնաբույժների թիմը փրկում է հրդեհից տուժած կենդանիներին։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է անասնաբույժը գրկել վիրակապված թաթիկներով կոալային, իսկ մյուս բժիշկը դեղորայք է քսում։ Հրդեհների հետևանքով ավելի քան մեկ միլիարդ կենդանի է սատկել։
Sputnik

ռանց այն էլ, կոալաները վերացող կենդանիների ցանկում են, իսկ Ավստրալիայում նրանցից շատերը հրդեհների զոհ են դարձել։ Փրկվածներից մեկի` Բիլլիի թաթիկներն այրվել են։ Նա մշտապես գտնվում է անասնաբույժների հսկողության ներքո։

Մինչև ընկնելը հրդեհ է եղել. Boeing–ի կործանման մասին նախնական զեկույց է ներկայացվել

Համացանցում վերջին օրերին հաճախ են հուզիչ տեսանյութեր հայտնվում անտառային հրդեհներից կենդանիներին փրկելու մասին։

Ավստրալիայում անտառային հրդեհները սկսել են դեռ անցած տարվա հոկտեմբերից, այս ընթացքում 24 մարդ է զոհվել, իսկ սատկած կենդանիների քանակը, Վայրի բնության հիմնադրամի տվյալներով, գերազանցել է մեկ միլիարդը։

Ամբողջ մայրցամաքով միլիոնավոր հեկտար հող է այրվել։ Նախնական տվյալներով` հրդեհների հետևանքով առաջացած վնասը ավելի քան 4.4 մլրդ դոլար է կազմում։