Հանրապետության հրապարակի տակ գտնվող Հին քաղաքը կվերականգնվի. լուսանկարներ

Պատմական շերտը վերականգնելու մասին գրել են ՀՀ վարչապետն ու ԿԳՄՍ նախարարը։ Փաշինյանը նաև լուսանկարներ է հրապարակել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Այս տարի կսկսվեն Հին Երևանի՝ Հանրապետության հրապարակի տակ գտնվող պատմական շերտի բացման և այն թանգարանային հատվածի վերածելու աշխատանքները: Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հանրապետության հրապարակը արդյունքում կդառնա շատ ավելի տեսարժան վայր»,– նշել է նա և լուսանկարներ հրապարակել։

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն էլ գրել է, որ որ մասնագետների հետ քննարկվում են հին քաղաքի վերականգնման հնարավորությունները։

Ի՞նչ է թաքնված Հանրապետության հրապարակի տակ. Մեսչյանը կասկածում է դրա կարևոր նշանակությանը

Ավելի վաղ հնագետ, պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Ֆրինա Բաբայանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ 2003 թվականին Հանրապետության հրապարակի վերանորոգման ժամանակ ստորգետնյա քաղաք է հայտնաբերվել։ Երբ ասֆալտի վերին շերտը հանվել է, շինարարները քարքարոտ պատեր, սև ու կարմիր տուֆի սալեր, կղմինդր, կավե սափորների մասեր ու կավե ջրատար խողովակներ են հայտնաբերել։ Քաղաքը գտնվում է Աբովյան ու Ամիրյան փողոցների, Հանրապետության հրապարակի տակ և հասնում է մինչև Կոնդ։ Այդ աշխատանքների արդյունքում հրապարակի ու դրան կից փողոցների տակ հայտնաբերվել էին 17 դարի շինությունների նկուղների որոշ հատվածներ։

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վերին հարկերը քանդվել են XVII դարում երկրաշարժի հետևանքով։

Մեսչյանը հետաքրքրված է․ Հանրապետության հրապարակի տակ գտնվող ստորգետնյա քաղաքը կբացե՞ն