Ձյուն է գալու. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` առաջիկա օրերին ջերմաստիճանի փոփոխություն չի լինելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Այսօր հանրապետության առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, հունվարի 10-13-ը` առանց տեղումների եղանակ: Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։

Ձյուն չկա, բայց սահել սիրողները գիտեն` ձմռանն ինչպես զբաղվեն սիրելի «գործով». ֆոտոշարք

Նախարարության հաղորդագրության համաձայն` օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Ձյուն է գալու. եղանակի տեսություն

Մայրաքաղաք Երևանում նույնպես այսօր հնարավոր են թույլ տեղումներ։ Հունվարի 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ցերեկը կլինի 3–5 աստիճան տաքություն, գիշերը` 0–ից 2 աստիճան ցուրտ։

Ձյուն, դահուկներ, ադրենալին.ոչ միայն Ծաղկաձորում, ձմեռային հանգստի հրավեր`երկրի հյուսիսից