«Դատապարտյալների հիվանդանոցում» հացադուլը դադարեցված է. Քրեակատարողական ծառայություն

Վեց անձ էր «Դատապարտյալների հիվանդանոցում» հացադուլ հայտարարել, սակայն նրանք արդեն դադարեցրել են այն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի — Sputnik. Այսօրվա դրությամբ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում հացադուլ հայտարարած անձինք չկան, հայտնում է ՀՀ քրեակատարողական ծառայությունը։

Դատապարտյալների հիվանդանոցում 6 անձ հացադուլ է անում

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տեղեկացրել էր, որ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում 5 կալանավոր ու 1 դատապարտյալ հացադուլ են հայտարարել։

«Հացադուլ են հայտարարած եղել 6 անձ, որոնք բոլորն էլ դադարեցրել են հացադուլը»,–նշված է քրեակատարողական ծառայության հաղորդագրության մեջ։

105 օր` հացադուլի մեջ. Նաիրա Զոհրաբյանը ներողություն է խնդրում կալանավորի կնոջից

Հիշեցնենք` 2019թ.-ի օգոստոսի 23-ին «Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել էր 11-օրյա հացադուլ հայտարարած 64-ամյա կալանավոր Ժ. Հակոբյանի դին` պատուհանի ճաղավանդակից իրեն հատկացված սավանով կախված վիճակում։ Հակոբյանը մեղադրվում էր կնոջ և աներորդու սպանությունների մեջ:

Գյումրու ծերերի տուն-ինտերնատում հացադուլը դադարեցվել է, բայց մարդիկ դեռ վրդովված են