Արսեն Թորոսյանն արձակուրդ է մեկնում

Առողջապահության նախարարն իր արձակուրդի մի մասը չի օգտագործել։ Թորոսյանի բացակայության ժամանակ նրան կփոխարինի Անահիտ Ավանեսյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարը Արսեն Թորոսյանը 7 օրով արձակուրդ կմեկնի։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախարարին արձակուրդ տրամադրելու վերաբերյալ որոշում է ստորագրել այսօր` հունվարի 9-ին։

«Մարալիկի ծննդատան փակումն իմ անձնական որոշումը չէ». Արսեն Թորոսյան

«Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի չօգտագործված մասը և 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2020 թվականի հունվարի 20-27-ը ներառյալ»,– նշված է որոշման մեջ:

Թորոսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում նրան կփոխարինի առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը: