Եղիսաբեթ 2–րդը հիասթափված է արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի որոշումից

Բուկինգեմյան պալատի որոշումը բավական «կտրուկ» է եղել, դրանում նշվել է, որ այն լուրջ բարդություններ կստեղծի ընտանեկան զույգի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի — Sputnik. Արքայազն Հարրիի և նրա կնոջ` Մեգան Մարքլի` արքայական ընտանիքի անդամների լիազորությունները վայր դնելու մասին որոշումն առանց Բուկինգեմյան պալատի հետ նախապես համաձայնեցնելու հիասթափեցրել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2–րդին, գրում է The Times-ը։

Թագավորական կրքեր. «սկանդալային» Մեգան Մարքլը արքայազն Հարրիին գժտեցրել է ընտանիքի հետ

Պարբերականի համաձայն` Սասեքսի դուքսը և դքսուհին չեն նախազգուշացրել իրենց «աննախադեպ» որոշման մասին ո՛չ արքայազն Չարլզին` Հարրիի հորը, ո՛չ Եղիսաբեթ 2–րդին։

Պարբերականը գրում է, որ Բուկինգեմյան պալատի պատասխանը բավական «կտրուկ» է եղել, նշվել է, որ դա լուրջ դժվարություններ կստեղծի ընտանեկան զույգի համար։

The Sun պարբերականը նշում է, որ ամուսինների հայտարարությունը գնահատվել է որպես պատերազմ ընտանիքի դեմ, այն զայրացրել է Ուելսի արքայազնին և արքայազն Ուիլյամին։

Մեգան Մարքլը «մերժել» է Դոնալդ Թրամփին․ ինչու դքսուհին չի մասնակցի ընդունելությանը

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին և նրա կինը` Մեգան Մարքլը, Կանադայում անցկացրած 6-շաբաթյա արձակուրդից վերադառնալուց հետո սենսացիոն հայտարարություն են արել. նրանք հրաժարվել են թագավորական լիազորություններից և այլևս պաշտոնական միջոցառումներին թագավորական ընտանիքը չեն ներկայացնի։

Արծաթե ափսեով ֆուա գրա. Մեգան Մարքլը 30 հազար դոլար է ծախսել ծննդաբերության վրա

Սասեքսի դքսերը մտադիր են ֆինանսապես անկախ դառնալ։ Իրենց ժամանակի մի մասը նրանք նախատեսում են անցկացնել Մեծ Բրիտանիայում, մյուս մասը` Հյուսիսային Ամերիկայում։ Ընդ որում, նրանք կշարունակեն «լիովին սատարել Ձերդ գերազանցություն թագուհուն», համագործակցել այն կազմակերպությունների հետ, որոնց ղեկավարներն են, ինչպես նաև զբաղվել նոր բարեգործական նախագծերով։