ՌԱԴԻՈ

Ղևոնդյան. «Լարվածությունն իր մետաստազներն է տարածում մերձավորարևելյան տարածաշրջանում»

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է իրանա-ամերիկյան հակամարտությանն ու խնդիրը դիտարկել տարածաշրջանային հիմնահարցերի համատեքստում:
Sputnik
Ղևոնդյան. «Լարվածությունն իր մետաստազներն է տարածում մերձավորարևելյան տարածաշրջանում»

Տարածաշրջանն, ընդհանուր առմամբ, գտնվում է մեծ ռիսկերի ու սպառնալիքների, տարբեր օղակների, տարբեր աղբյուրների ազդեցությունների ներքո, որոնց մի մասը զարգանում է բավական ինտենսիվ, երբեմն պետությունների ու տարածաշրջանային խաղացողների համար դրանց հետևից գնալն ու արձագանքելը բավական բարդ է: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։ 

Եթե հարկ լինի, ՀՀ–ն պատրաստ է միջնորդել. Գրիգորյանը` ԱՄՆ–Իրան հարաբերությունների մասին

«Հարավային Կովկասն ուղղակիորեն մեծ Մերձավոր Արևելքի մաս կազմող տարածաշրջան է, մենք ադրբեջանցիների հետ սահմանակից ենք Իրանին, հետևաբար օբյեկտիվորեն ցանկացած զարգացում, որի մեջ կարող է ներգրավվել Իրանը, այս կամ այն կերպ կանդրադառնա Հայաստանի վրա»,- նշեց քաղաքագետը: 

Ղևոնդյանի խոսքով՝ մյուս կողմից պետք է հաշվի առնել հատկապես այն, որ Ադրբեջանն Իսրայելի հետ ունի բավական ջերմ ռազմաքաղաքական հարաբերություններ, գտնվում է սերտ ռազմատեխնիկական գործակցության մեջ, ու նաև չճշտված տեղեկատվություն կա, ըստ որի՝ ադրբեջանական մի շարք օբյեկտներ, այդ թվում` անօդաչու թռչող սարքեր, հետախուզական կառույցներ ու տեխնիկական միջոցներ հենց Ադրբեջանից են հայտնվել իրանական սեգմենտում, ուստի այս մասով ներգրավվածություն, իհարկե, կլինի: 

«Լարվածությունը շարունակական պրոցես է և իր մետաստազներն է տարածում մերձավորարևելյան տարածաշրջանում, որտեղ կարող են ծնվել անկայունության նոր օջախներ, մասնավորապես, Իրանի հյուսիսում, որն իր հերթին սահմանակցում է արցախյան հակամարտության ռեգիոնին, հետևաբար մենք այս առումով պետք է շատ ուշադիր և զգույշ լինենք՝ պատրաստ դիմակայելու ցանկացած արկածախնդրության»,- ասաց քաղաքագետը:

Միսակյան. «Իրանն ունի ռազմական ուժ և խելամիտ դիվանագիտություն ու չի դիմի աղետալի քայլերի»

Ընդհանուր ռեգիոնալ ակտիվությունը, Ղևոնդյանի կարծիքով, կարող է շատ ավելի մեծ ու լարված սցենարների պատճառ դառնալ, հետևաբար մեր գործընկերների հետ պետք է հստակեցնենք հարաբերությունները՝ դրանք դարձնելով առավել կանխատեսելի: Սա վերաբերում է նախևառաջ Ռուսաստանին ու ՀԱՊԿ գործընկեր պետություններին, որոնց հետ աշխատանքի արդյունքում պետք է ադեկվատորեն արձագանքել հնարավոր բոլոր զարգացումներին:

Ղևոնդյանի գնահատմամբ՝ տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումները հավասարակշռված են ու իրատեսական:

ԱՄՆ–ն պատրաստ է Իրանի հետ բանակցել առանց նախապայմանների

Ըստ այդմ՝ Հայաստանը չեզոք պահվածքի շնորհիվ չպետք է հայտնվի հակադրությունների միջակայքում և խույս տա այս կամ այն ճամբարում հայտնվելու հեռանկարից:   

ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ Բաղդադի մոտ սպանվել է իրանական «Ալ Քուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանին։ Պենտագոնը հաստատել է իր առնչությունն իրանցի գեներալի սպանության հետ։ Հունվարի 8–ի գիշերը իրանական կողմը հրթիռակոծել է Իրաքի տարածքում գտնվող ամերիկյան ռազմաբազաները։