«Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» նախագահ Եվգենի Դիխնեն Ուկրաինայի Բարիսպոլ քաղաքի օդանավակայանում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ խոսելով ուկրաինական Boeing 737-8KV ինքնաթիռի կործանումից, չկարողացավ թաքցնել արցունքները նրա ձայնը դողում էր հուզմունքից։
«Այն մեր լավագույն ինքնաթիռներից մեկն էր։ Մենք երաշխավորում ենք մեր բոլոր ինքնաթիռների տեխնիկական սարքինությունը և անձնակազմերի մասնագիտական պատրաստվածությունը»,– ասաց նա` հավելելով, որ օդանավը պլանային տեխնիկական սպասարկում է անցել թռիչքից 2 օր առաջ` հունվարի 6-ին։
Վթարված ինքնաթիռը տեխնիկապես սարքին էր. ուկրաինական ավիաընկերության նախագահ
Հիշեցնենք` ուկրաինական Boeing 737-8KV ինքնաթիռը հունվարի 8-ին թռիչքից անմիջապես հետո կործանվել էր Իմամ Խոմեյնիի անվան օդանավակայանի մոտակայքում։ Մահացել էին ինքնաթիռում գտնվող 167 ուղևորներն ու անձնակազմի 9 անդամները։
Թեհրանի օդանավակայանի պաշտոնական ներկայացուցիչը վթարից հետո հայտարարել էր, որ ինքնաթիռի կործանման հիմնական պատճառը շարժիչի այրումն է եղել։
Իրանում կործանված Boeing-737 ինքնաթիռում Հայաստանի քաղաքացիներ չեն եղել. ՀՀ ԱԳՆ