Սև արկղն անմիջապես փոխանցվել է իրավապահ մարմինների աշխատակիցներին։ Փրկարարները մարել են ինքնաթիռի կործանման վայրում բռնկված հրդեհը։
Հիշեցնենք` ուկրաինական Boeing 737-8KV ինքնաթիռը հունվարի 8-ին թռիչքից անմիջապես հետո կործանվել էր Իմամ Խոմեյնիի անվան օդանավակայանի մոտակայքում։ Մահացել են ինքնաթիռում գտնվող 167 ուղևորներն ու անձնակազմի 9 անդամները։
Իրանում կործանված Boeing-737 ինքնաթիռում Հայաստանի քաղաքացիներ չեն եղել. ՀՀ ԱԳՆ
Թեհրանի օդանավակայանի պաշտոնական ներկայացուցիչը վթարից հետո հայտարարել էր, որ ինքնաթիռի կործանման հիմնական պատճառը շարժիչի այրումն է եղել։
Վթարված ինքնաթիռը տեխնիկապես սարքին էր. ուկրաինական ավիաընկերության նախագահ