ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Իրանում հայտնել են, որ Իրաքում անցած գիշեր Էյն-ալ-Ասադ ամերիկյան ավիաաբազայի վրա հրթիռային հարձակման հետևանքով ԱՄՆ–ն մեծ կորուստներ է կրել։ Այս մասին գրում է DW-ն։
Իրանի պետական հեռուստաընկերությունը տեղեկացրել է, որ առնվազն 80 «ամերիկյան ահաբեկիչ» է մահացել, ամերիկյան ռազմաբազայում գտնվող ուղղաթիռներն ու այլ սարքավորումներ «զգալիորեն վնասվել» են։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Իրանը 15 հրթիռ է բաց թողել ամերիկյան բազայի վրա։ Հեռուստաընկերությունը նաև մեջբերել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցչի խոսքերը։ Նա ասել է, որ եթե Վաշինգտոնը համարձակվի պատասխան հարված հասցնել, Իրանը պատրաստ է ևս 100 ամերիկյան օբյեկտի վրա հարձակում գործել։
Իսկ ամերիկյան CNN հեռուստաընկերությունը, հղում անելով ԱՄՆ զորքերում իր աղբյուրներին, հայտնում է, որ վաղ ծանուցման համակարգերի շնորհիվ ամերիկյան զինվորականները ժամանակին տեղեկացել են պատրաստվող հրթիռային հարձակման մասին ու թաքնվել բունկերներում։ Պենտագոնից ասել են, որ իրանական հրթիռային հարձակման պատճառած վնասն այս պահին գնահատվում է։
Հայտնի է ուկրաինական ինքնաթիռի կործանման պատճառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter–ի միկոբլոգում նման հայտարարություն է արել ու հավելել, որ «դեռ ամեն ինչ լավ է»։
Հիշեցնենք, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար ամերիկացիներից վրեժ լուծելու գործողության մեկնարկի մասին։ Հունվարի 8–ի գիշերը հրթիռակոծվել են Իրաքի տարածքում տեղակայված ամերիկյան ռազմաբազան և ավիաբազան։