Գեղարքունիքում դռան փականից կախված 10-ամյա տղան գիտակցության է եկել

Դռան փականից կախված 10-ամյա տղան դեռ վերակենդանացման բաժանմունքում է՝ բժիշկների խիստ հսկողության տակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի — Sputnik. Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում դռան փականից կախված 10-ամյա տղան գիտակցության է եկել ու սկսել է ինքնուրույն շնչել. Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը` օգտագործելով #ԼավԼուրհեշթեգը։

Գեղարքունիքում դռան փականից կախված երեխայի մոտ դրական դինամիկա կա

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 5-ին մայրը 10-ամյա տղային հայտնաբերել է դռան փականից կախված։

«Բժիշկները նրա վիճակը գնահատում են ծանր, բայց կա դրական դինամիկա: Երեխան դեռ վերակենդանացման բաժանմունքում է՝ բժիշկների խիստ հսկողության տակ»,–գրել է նա։

Հիշեցնենք, որ ըստ տեղեկությունների` 10-ամյա Հ. Ե-ն իր քրոջ՝ 14-ամյա Վ. Ե-ի հետ հակի թելով խաղալիս է եղել։ Որոշ ժամանակ անց Հ. Ե-ի մայրը որդուն տեսել է իրենց տան դռան փականից հակի թելով կախված։ Կինն արագ կտրել է թելն ու շտապօգնություն կանչել։

Սեքսուալ գործողությունների համար հետախուզման մեջ գտնվող տղամարդը հանկարծամահ էր եղել

Երեխայի մոտ առաջացել էր շնչահեղձություն և գիտակցության կորուստ: Վարդենիսի ԲԿ-ում առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո տղային «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները ռեանիմոբիլով շտապ տեղափոխել էին Երևան: