Մարտական դիրքում զինվոր է մահացել

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի — Sputnik. 2020թ. հունվարի 6-ին` ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում մահացել է  պայմանագրային զինծառայող Գեղամ Վիկտորի Խաչատրյանը։

Ճայթուկը պատահաբա՞ր է պայթել, թե՞ աղջնակն է այն պայթեցրել. հերթական դեպքը Շիրակի մարզում

Ինչպես հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն,  զինվորն իրեն կրակել է գնդացրից և պատճառել մահացու հրազենային վիրավորում:

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը):

Երևանում տարեց կինը կախվել է իր բնակարանում

Կատարվում է նախաքննություն:

Մարտական դիրքում մահացած զինծառայողն ամուսնացած էր, որդի ուներ. մանրամասներ