Որքան պետք է լինի ջերմաստիճանը դպրոցներում. տեսչական մարմինը հայտարարություն է տարածել

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հիշեցնում է, որ դասասենյակները պետք է օդափոխել դասամիջոցների ժամանակ, իսկ դասապրոցեսի ընթացքում էլ պահպանվել ջերմաստիճանի սահմանված նորմերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. Դպրոցներում ու մանկապարտեզներում դասապրոցեսի մեկնարկին ընդառաջ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) ուսումնական հաստատություններին խստորեն հորդորում է պահպանել ջեռուցման նորմերը։ Այդ մասին նշված է ԱԱՏՄ–ի տարածած հայտարարության մեջ։

«Առնվազն 18-22 աստիճան ցելսիուս ջերմաստիճան պետք է ապահովվի դասարաններում, ուսումնական կաբինետներում, դասախոսությունների լսարանում, գրադարանում, բուժկետում (բժշկի կաբինետ), մարզադահլիճի հանդերձարաններում, լաբորատորիաներում, խմբակային պարապմունքների սենյակներում, հանդիսությունների դահլիճում»,– հիշեցնում է տեսչական մարմինը։

Արգելվում է ջեռուցումը վառարաններով, իսկ դասասենյակները պետք է լիարժեք օդափոխել դասամիջոցներին։

Վարդանը 48 տարվա լուսանկարները հավաքել ու Զովասարի խարխլված դպրոցը թանգարանի է վերածել

Դպրոցական դասագրքերը կփոխվեն. առաջինը նոր գրքերով կսովորեն Տավուշի աշակերտները

Ուսումնական արհեստանոցներում, նախասրահում, հանդերձարանում և ռեկրեացիաներում ցուրտ եղանակային պայմաններում պետք է լինի առնվազն 18-20 աստիճան ցելսիուս, իսկ մարզադահլիճում՝ 17-19 աստիճան ցելսիուս։

Հաստատության մարզադահլիճում դասերի ժամանակ 5 աստիճան ցելսիուսից բարձր արտաքին ջերմաստիճանի պայմաններում բացվում են մեկ-երկու պատուհան:

Ավելի ցածր ջերմաստիճանի դեպքում, մարզադահլիճում պարապմունքներն անցկացվում են բաց օդանցքներով, իսկ միջանցիկ օդափոխությունը կատարվում է դասամիջոցների ժամանակ՝ սովորողների բացակայությամբ:

Ովքե՞ր են սովորում Երևանի հատուկ դպրոցներում. 60 տոկոսը հատուկ պայմանների կարիք չունեն

Նոր առարկա` դպրոցականների համար. օդանավակայանում մնացող խաբված քաղաքացիներ չե՞նք ունենա