Սյունիքում բեռնատարը բախվել է ժայռաբեկորին. ԱԻՆ–ը ահազանգ է ստացել, որ մեքենան այրվում է

Արտակարգ իրավիճակների նախարարության հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչ աշխատանքներ են իրականացնում դեպքի վայր մեկնած փրկարարները։
Sputnik

Հունվարի 7-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Սյունիքի մարզի Քարահունջ գյուղից դեպի Որոտան գյուղ տանող ավտոճանապարհին «Scania» մակնիշի բեռնատար ավտոմեքենա է այրվում:

Երևանում 2 երիտասարդի են դանակահարել

Ինչպես հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը, ավտոմեքենան (վարորդ՝ Վարդան Խ., ծնված 1987 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ժայռաբեկորին։ Վառելիքի արտահոսք է եղել, բայց բարեբախտաբար հրդեհ չի բռնկվել։

Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում 10-ամյա տղային հակի թելով կախված են գտել

Դեպքի վայր մեկնած փրկարարներն իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ:

Տուժածներ չկան:

Արարատի մարզում կին վարորդը Toyota–ով ջրանցքն է ընկել. 7-ամյա երեխայի վիճակը ծանր է