Պուտինը սուրբծննդյան արարողության ժամանակ նայել է երեխաներին ու ժպտացել. տեսանյութ

Հունվարի 7-ին ուղղափառները տոնում են Հիսուս Քրիստոսի Սուրբ ծնունդը։ Պուտինը հավատացյալների հետ եղել է Սանկտ Պետերբուրգի Պայծառակերպության տաճարում։
Sputnik

Նախագահին շրջապատել են դպրոցականները։ Փոքրիկներից մեկը հոգատարությամբ շոյել է ընկերուհու գլուխը։ Պուտինը նայել է նրանց ու ժպտացել։

​Պատարագին ներկա է եղել նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։ Տաճարում մի քանի հազար մարդ է հավաքվել։

Գիշերային պատարագը մատուցել է տաճարի վանահայր Նիկոլայ Բրինդինը։

Սուրբծննդյան երեկոն ու Սուրբ ծնունդը Հայաստանում

Պատարագի ավարտին Պուտինը նրան է ընծայել Աստվածամոր սրբապատկերը։

Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս. Սուրբ ծնունդը` լուսանկարներում