Ղասեմ Սոլեյմանիին հողին կհանձնեն այսօր, հրաժեշտի արարողություններն անցկացվել են երեկ։ Թեհրանում և Իրանի մյուս քաղաքներում կազմակերպված սգո արարողություններին մասնակցել է շուրջ 3 մլն մարդ։
Մարդիկ փողոց էին դուրս եկել պաստառներով, որոնց վրա Սոլեյմանիի սպանության համար վրեժխնդիր լինելու կոչեր էին գրված։
Գեներալին սպանել էին Դոնալդ Թրամփի պատվերով։ Ամերիկյան հետախուզությունը պնդում է, որ գեներալը մտադիր էր հարձակվել ԱՄՆ օբյեկտների վրա։
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին խոստացել է վրեժ լուծել ԱՄՆ–ից գեներալի սպանության համար։ Ամերիկացիներին «սև օրեր» է խոստացել նաև Սոլեյմանիի դուստրը։ Իրանի Անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանին հայտարարել էր, որ Իրանը Իսլամական հեղափոխության պահակների կորպուսի (Իրանի ԶՈւ մի մաս) գեներալի սպանության համար վրեժխնդիր լինելու 13 սցենար ունի։
Իրաքը բողոքի նոտա է հղել ՄԱԿ–ի անվտանգության խորհրդին Սոլեյմանիի սպանության համար