Դաս հայ գործարարներին․ ինչպես է «Թոմասյան» ծխախոտը նվաճել Եվրոպան

20-րդ դարի առաջին կեսին «Թոմասյան» ծխախոտը դարձել է Եվրոպայում Բուլղարիայի այցեքարտերից մեկը։ Հաջողությունն օրինաչափորեն է եկել․ Թոմասյանները չեն ձգտել միանգամից հարստանալ, այլ ամեն ինչի մասին մտածել են մի քանի տարի առաջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի — Sputnik. Պլովդիվի կամ ամբողջ Բուլղարիայի արդյունաբերական հեղափոխությունը չի կարելի պատկերացնել առանց Մկրտիչ Թոմասյանի և նրա փեսայի՝ Գևորգ Կարապետյանի։ Նրանց սիգարետները գնել են Փարիզում և Լոնդոնում, նրանք եղել են Բուլղարիայի արքայական պալատի մատակարարներ։

Հնարամիտ հայերը ինքնատիպ «բիզնես» են սկսել eBay–ում

Philip Morris-ը մտադիր է հայերին առաջարկել «տաքացրած» ծխախոտ

Թոմասյանները 1872թ.-ին սկսել են ծխախոտի փոքր ֆաբրիկայից, որտեղ աշխատել է 15 մարդ։ Նրանք իրենց եկամուտները չեն ծախսել ցուցադրական ճոխության վրա, այլ կուտակել են տարիներով, մինչև 13 տարի անց ձեռքի շարժակով մեքենա են գնել ծխախոտը կտրելու համար։ 1900-ականներին նրանք գնել են շարժիչով հաստոց։ Հենց նրանք են սկիզբ դրել Բուլղարիայում ծխախոտի ժամանակակից արդյունաբերության զարգացմանը։

«Թոմասյան» սիգարետները ոսկե մեդալներ են ստացել միջազգային ցուցահանդեսներում, այդ թվում՝ Լոնդոնում։ Դրանք վաճառվել են Անգլիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Ավստրիայում, Մերձավոր արևելքում։

1920-ականներին Մկրտիչ Թոմասյանի գործը շարունակել են նրա երեխաները՝ Թոմասը և Արմենակը։ Նրանք ընկերությունը տեղափոխել են նոր շենք և ձեռք բերել նոր անգլիական հաստոցներ։ Թոմասը բժշկություն է սովորել Ժնևում, երկու տարի աշխատել քաղաքային հիվանդանոցում։ Լինելով եկվոր՝ Թոմասը քաղաքում հանդիպել է մեկ այլ եկվորի՝ Ուլյանով- Լենինին։ Պրոլետարիատի առաջնորդը մի քանի անգամ շախմատ է խաղացել բուլղարացի բուրժուայի հետ։ 1932թ.-ին Թոմասը մահացել է, և նրա կրտսեր եղբայրը՝ Արմենակը, ստիպված է եղել միայնակ շարունակել գործը։

Հին հեռախոսը ձանձրացրե՞լ է. ամերիկահայ գործարարն ուզում է ՀՀ–ում նոր տեխնոլոգիա գործարկել

Արմենակն ընտանեկան բիզնեսում յուրացրել է շատ կարևոր մի դաս (որը օգտակար կլինի շատ հայ գործարարների համար)․ աշխատակիցների հաշվին տնտեսող ղեկավարը «խնայում» է նաև սեփական ապագայի վրա։

Երիտասարդ տարիներին, երբ հայրը դեռ ողջ էր, Արմենակը նույնիսկ չափից շատ է ջանքեր գործադրել այս ուղղությամբ։ Մկրտիչը հանձնարարել է որդուն օճառ գնել աշխատողների համար։ Արմենակն ընտրել է ամենալավ վարդագույն օճառը։ Սակայն դրա հոտը մնացել է ծխախոտը մանրացնող աշխատողների մատների վրա, և հոտով սիգարետների ամբողջ խմբաքանակը ստիպված են եղել խոտանել։ Փոխարենը 1930-ականներին Թոմասյանների բիզնեսը մտել է Բուլղարիայի խոշորագույն ձեռնարկությունների տասնյակի մեջ։ Այստեղ աշխատողներին սոցիալական արտոնություններ և նույնիսկ Սև ծովի ուղեգրեր են տրամադրել։

Նման դրվածքը դուր չի եկել մյուս բուլղարացի գործարարներին, և նրանք Արմենակ Թոմասյանին հանել են իրենց շարքերից։ Իսկ ահա Բուլղարիայի Բորիս արքան հասկացել է, որ այդ մարդն ապրում է ոչ թե այսօրվա օրով, այլ նայում է դեպի ապագան։ Նա առաջարկել է Թոմասյանին առևտրի նախարարի պաշտոնը, բայց նա չի ցանկացել դառնալ պետական պաշտոնյա։

Հայազգի ութ գործարար ընդգրկվել են Forbes-ի` Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում

«Գործարարների շրջանում մենք չունենք թշնամիներ». Փաշինյան

1947թ.-ի կուլակաթափից հետո Թոմասյանները չեն սննկացել։ Նրանց ունեցվածքը չեն խլել մինչև վերջին կոպեկը։ Ֆաբրիկան պետական է դարձել, բայց Թոմասյանին են թողել խնայողությունները և մի քանի խանութներ։ Ճիշտ է, խնայողությունները մեծ չէին․ նրանք միլիոնների ներդրում են արել արտադրության մեջ, այլ ոչ թե դրել իրենց գրպանը։ Իր ղեկավարության ընթացքում Արմենակը մոտ 1,8 միլիոն դոլարի ներդրում է արել ֆաբրիկայում (1945թ.-ին 1 դոլարը համարժեք էր այժմյան 14 մլնին)։

Ընտանիքն ապրել է մնացած ունեցվածքով։ Ընդ որում, Արմենակը հրաժարվել է լքել հայրենի Բուլղարիան, թեև հարազատները հեռացել են Շվեյցարիա և Ֆրանսիա։ Միայն 76 տարեկանում նա գնացել է Փարիզ՝ որդու մոտ, որտեղ մահացել է մեկ տարի անց։ Իսկ վերջին տարիներին նրա որդին, որը մոտ կես դար ապրել է Փարիզում և թոռը, որն ապրել է Փարիզում, Շվեյցարիայում և Վենեսուելայում, որոշել են վերադառնալ Բուլղարիա։