Արցախում ավելի տաք է. եղանակի տեսություն

Հիդրոօդերևութաբանների կանխատեսումներով՝ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում և մարզերում առանց տեղումների եղանակը կպահպանվի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի — Sputnik. Հունվարի 7-11-ը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ: Այս մասին հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս. Սուրբ ծնունդը` լուսանկարներում

Ըստ հաղորդագրության՝ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Հունվարի 7-11-ն առանց տեղումներ եղանակ է սպասվում նաև մայրաքաղաք Երևանում: Ջերմաստիճանը ցերեկը կլինի +4-ից +6, գիշերը՝ 0-ից -2 աստիճան:

Բոլոլա, կոկորդիլոսի ձվեր ու կթու կովեր. 2019–ի ամենահայտնի զվարճալի արտահայտությունները

Հիդրոօդերևութաբանների կանխատեսումներով՝ Արցախի Հանրապետության հովտային շրջաններում ցերեկը կլինի +9-ից +12, գիշերը՝ -2-ից +2, նախալեռներում՝ ցերեկը +5-ից +10, գիշերը՝ -1-ից-5 աստիճան: