«Խելագար Թրամփ». սպանված գեներալի դուստրը «սև օրեր» է խոստացել ԱՄՆ նախագահին

Թեհրանի համալսարանում տեղի ունեցող հրաժեշտի  արարողությունը վարում է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի — Sputnik. Թեհրանում իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի հրաժեշտի արարողության ժամանակ նրա դուստրը՝ Զեյնաբը, հայտարարեց, որ Բաղդադի միջազգային օդանավակայանում տեղի ունեցածից հետո Վաշինգտոնն իզուր է դրական արդյունքի հասնելու հույսեր փայփայում։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

«Խելագար Թրամփ, մի՛ մտածիր, որ ամեն ինչ կավարտվի հայրիկիս մահով»,- հայտարարել է Զեյնաբը: Նա հավելել է, որ «սև օրեր» են սպասում ԱՄՆ-ի և նրանց դաշնակից Իսրայելի համար:

Հրաժեշտի արարողությունը, որը վարում է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին, Թեհրանի համալսարանում սկսվել է այսօր` հունվարի 6-ի առավոտյան: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։ Ներկա են Իրանի նախագահ Հասան Ռոհանին, երկրի խորհրդարանի և կառավարության անդամները, զինված ուժերի ղեկավարությունը։

«Մա՛հ Ամերիկային». Իրանում հրաժեշտ են տալիս գեներալ Ղասեմ Սոլեյմանիին

Որտեղ է սպանվել իրանցի գեներալը. համացանցում լուսանկարներ են հայտնվել

Հիշեցնենք, որ հունվարի 3-ին Բաղդադում սպանվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Գեներալի սպանությունից հետո Իրանի ԱԳՆ է կանչվել Շվեյցարիայի դեսպան Մարկուս Լեյթները, որը ներկայացնում է ԱՄՆ շահերը Թեհրանում:

Ինչ հետևանքներ կունենա իրանցի գեներալի սպանությունը Հայաստանի ու տարածաշրջանի համար

Հաղորդվում է նաև, որ ԱՄՆ Զինված ուժերը բարձր մարտունակության են բերվել իրանցի գեներալի սպանությունից հետո:

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին խոստացել է վրեժ լուծել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար։