ՌԱԴԻՈ

Սուրենյանց. «Իշխանությունը դատական համակարգն առողջացնելու ռացիոնալ լուծումներ չունի»

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է 2020 թվականին Հայաստանի առջև ծառացած ներքին և արտաքին քաղաքական մարտահրավերների մասին։
Sputnik
Սուրենյանց. «Իշխանությունը դատական համակարգն առողջացնելու ռացիոնալ լուծումներ չունի»

Հայաստանի ներքաղաքական օրակարգը նախորդ տարվանից փոխանցվել է նոր տարվան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Ամենամեծ մարտահրավերը կապված է դատական իշխանության հետ, այսինքն՝ այն գործընթացների, որոնք տեղի են ունենում քաղաքական իշխանության շուրջ»,-կարծում է Սուրենյանցը։

Նրա խոսքով` ակնհայտ է, որ իշխանությունը դատական համակարգն առողջացնելու ռացիոնալ լուծումներ չունի։ 

Հաստատվեց. դատական համակարգի բարեփոխումը պետության վրա 20 մլրդ դրամ կնստի

«Համենայն դեպս, տարին սկսում ենք ՍԴ անդամների վաղ կենսաթոշակի ուղարկելու օրենքի կիրարկմամբ, որը նույնիսկ կոռուպցիոն ռիսկի տարրեր է պարունակում։ Իմ կարծիքով` թե՛ իշխանությունը չունի դատական համակարգը բարեփոխելու տեսլական, թե՛ դատական իշխանությունն ինքը չի պատկերացնում, թե ինչպիսի ուղենիշներով պետք է շարունակի գործունեությունը նոր Հայաստանում»,-ասում է քաղաքագետը։

Բադալյան. «Հայաստանում անկախ դատական համակարգ այդպես էլ չկայացավ»

Սուրենյանցը հույս է հայտնում, որ իր վերջո բոլորը կհանգեն այն հիմնարար թեզին, որ դատական բարեփոխումների լավագույն տարբերակը սահմանադրական բարեփոխումների իրականացումն է։

Ինչ վերաբերում է Հայաստանի տնտեսությանը, ապա Սուրենյանցը կարծում է, որ ամենամեծ մարտահրավերն իշխանությունների առջև՝ ներդրումների ապահովումն է։ 

Արտաքին քաղաքականության տեսանկյունից` քաղաքագետը կարևորում է ԱՄՆ-Իրան հակամարտության պատճառով տարածաշրջանում ստեղծված իրավիճակին Հայաստանի զգոն և հավասարակշռված արձագանքը։