ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. ԱՄՆ-ում կայացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի հանձնման 77-րդ արարողությունը։ Այս տարի ամենաշատ մրցանակները տարել է Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմը, հաղորդում է Reuters գործակալությունը։
Նորաոճ աստղերը «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությանը. աչք կտրել չի լինում
Օտարերկրյա մամուլի հոլիվուդյան ասոցիացիան լավագույն դրամատիկ ֆիլմ է ընտրել «1917»-ը։ Սեմ Մենդեսն արձանիկ է ստացել «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում այդ ֆիլմի համար։
Քննադատները լավագույն դրամատիկ դերասան են անվանել Խոակին Ֆենիքսին «Ջոքեր» ֆիլմում համանուն դերի համար, Ռենե Զելվեգերն արժանացել է «Դրամատիկ ֆիլմում կնոջ լավագույն դերի» մրցանակին «Ջուդի» ֆիլմի համար։
Աստղը վերածնվել է. հայտնի են «Ոսկե գլոբուսի» բոլոր դափնեկիրների անունները
Ամենաշատ մրցանակներ է տարել Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմը։ Այն արժանացել է լավագույն սցենար, տղամարդու երկրորդ պլանի լավագույն դեր մրցանակների և «կատակերգություն/մյուզիքլ» անվանակարգում գլխավոր մրցանակի։
«Չեռնոբիլ» մինի սերիալն արժանացել է «Լավագույն հեռուստասերիալ կամ հեռուստաֆիլմ» անվանակարգում մրցանակի։ Լավագույն արտասահմանյան ֆիլմ է ճանաչվել հարավկորեական «Մակաբույծներ» ֆիլմը։