«Պապ, խանգարում ես». Փաշինյանի Արփին ուղիղ եթերում «նկատողություն արեց» հայրիկին

Չորսամյա Արփին պարզապես ցանկանում էր ներկայացումը դիտել, իսկ վարչապետ Փաշինյանը, սովորության համաձայն, որոշել էր ուղիղ եթեր ապահովել իր հետևորդների համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքն ամանորյա արձակուրդների նախավերջին օրն անցկացնում է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ Փաշինյանն իր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դուստրերից երկուսի՝ 12-ամյա Շուշանի և 4-ամյա Արփիի հետ դիտում են «Ալադին» ներկայացումը։

Ուր տանել երեխաներին. թատրոններն Ամանորի ուրախ ներկայացումներ են բեմադրել

Բայց Փաշինյանը, սովորության համաձայն, որոշեց նկարահանել այն, ինչ կատարվում է բեմում, և ուղիղ եթեր սկսեց։ Սակայն սյուժեին հիացմունքով հետևող փոքրիկ Արփին «նկատողություն արեց» հայրիկին։

«Պապ, չեմ տեսնում ոչ մի բան, որ էդպես ես անում»,- նեղսրտեց Արփին։

Վարչապետը ժպտաց և հետաքրքրվեց, թե հատկապես ինչն է խանգարում դստերը։ Երբ Արփին բացատրեց, որ հայրը հեռախոսով փակում է իր տեսադաշտը, Փաշինյանը միանգամից անջատեց ուղիղ եթերը։

Հիշեցնենք, որ Փաշինյանն ունի չորս երեխա։ Ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, աշխատում է տեղեկատվական տեխնոլոգիաների հայաստանյան ընկերություններից մեկում, որդին՝ Աշոտ Փաշինյանը, պարտադիր զինվորական ծառայություն է անցնում Ստեփանակերտում, Շուշանը դպրոցական է, իսկ Արփին վայելում է կյանքն առանց պարտավորությունների։

Ինչպես են Ամանորը տոնում զինվորները. տեսանյութ