ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի— Sputnik. Երեկ` հունվարի 5–ին, դաժան սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Սայաթ-Նովայի պողոտայի 15 շենքի բնակարաններից մեկի ննջասենյակում հայտնաբերել են 16–ամյա աղջկա դի։ Այս մասին հայտնում է Shamshyan.com–ը։
Հունվարի 5-ին, ժամը 23։00-ի սահմաններում, Երևանի 1-03 շտապօգնության խումբն ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ կանչով մեկնել են Սայաթ-Նովա պողոտայի 15-րդ շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկը, որտեղ ննջասենյակում` անկողնում, հայտնաբերել են 16-ամյա Ս. Կ-ի դին։
Խճճված պատմություններ 7–ամյա դստերը խեղդամահ արած կնոջ շուրջ. նրան մեղադրանք է առաջադրվել
Ժամանել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը, ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը, Հայաստանի քննչական կոմիտեի քննչական խմբեր։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ երեխան մահացել է խեղդամահ արվելու հետևանքով։
Քննչական կոմիտեի խոսնակ Նաիրա Հարությունյանը Facebook-ի իր էջում գրել է, որ 16 ամյա աղջկա սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Հարությունյանը նշել է, որ ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և այլ դատավարական, օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերեւույթ հանցագործություն կատարած անձին կամ անձանց հայտնաբերելու համար: