Արդարադատության նախարարը դատի է տվել Նարեկ Մալյանին

Բադասյանը Մալյանից պահանջում է պատվին, արժանապատվությանը, գործարար համբավին պատճառած վնասի հատուցում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի - Sputnik. ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը քաղաքացիական հայց է ներկայացրել քաղակտիվիստ Նարեկ Մալյանի դեմ: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Միրզոյանը խորհուրդ է տալիս Մալյանին «քիթը չխոթել իրենց ընտանեկան հարաբերությունների մեջ»

Բադասյանի պահանջը պատվին, արժանապատվությանը, գործարար համբավին պատճառված վնասի հատուցումն է: Գործը քննող դատավոր է նշանակված Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանը:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա ամռանը քաղաքացիական ակտիվիստ Նարեկ Մալյանը բողոքի ակցիա էր կազմակերպել «Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստան» գրասենյակի առաջ: Ըստ Մալյանի` Սորոսի գրասենյակից Հայաստանի իշխանությանը պարտադրում էին, որ արդարադատության նախարար նշանակեն Ռուստամ Բադասյանին։

«Ռեստարտը» բողոքում է, Մալյանը` պատասխանում. «Ես ԱԱԾ-ի հետ կապ ունենալու պատիվ չունեմ»

Մալյանը հայտարարել էր, թե Բադասյանն իր վրա պարտավորություն էր վերցրել «քայքայել ու կործանել Հայաստանի հասարակության բոլոր առողջ տարրերը, Հայաստանի հասարակության մեջ սերմանել երկպառակություն և մարդկանց հանել իրար դեմ»։

Մալյանը նաև նշել էր, որ Բադասյանը վեթինգի ջատագովներից է ու հավելել, որ առաջին վեթինգի ենթարկվողը կլինի հենց Բադասյանը, որպեսզի պարզեն` օրինակա՞ն, թե՞ անօրինական է եղել նրա` պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելը։

Հիշեցնենք նաև, որ Ռուստամ Բադասյանը 2018-2019 թթ. զբաղեցրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը:
2019 թվականի հունիսի 19-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար:

Նարեկ Մալյանին փորձում են նետել աղբարկղը. տեսանյութ