Մարդաշատ հյուրանոցներ, ռեստորաններ ու թանգարաններ. Գյումրին թրենդային է նաև ձմեռվա սեզոնին

Ամանորին հանրապետության երկրորդ քաղաքն աննախադեպ թվով հյուրեր է ունեցել: Ռեստորանների, հյուրատների ու թանգարանների այցելուների թիվը փաստում է՝ Գյումրին Ամանորին հյուրերի պակաս չի զգացել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Ամանորը Գյումրիում մարդաշատ է անցել։ Հանրապետության երկրորդ քաղաքը տոնական օրերին այցելուների պակաս չի զգացել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց «Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի» ղեկավար, Station Tour-ի հիմնադիր տնօրեն Նաիրա Գրիգորյանը։

Մարդաշատ հյուրանոցներ, ռեստորաններ ու թանգարաններ. Գյումրին թրենդային է նաև ձմեռվա սեզոնին

«Քաղաքում  գործող հյուրանոցների շարժը ցույց է տալիս, որ Գյումրին այս տարի շատ այցելու է ունեցել՝ դեկտեմբերի 31-ից հունվարի 4-ն այստեղ ավելի քան 650 այցելու է գրանցվել, թեև իրականում այս թիվն ավելի մեծ է, եթե հաշվի առնենք նաև իրենց  ազգականներին այցելած  զբոսաշրջիկներին, կամ նրանց, ովքեր օրավարձով են բնակարաններ վարձակալել»,-նշեց նա։

Քաղաքում գործող գրեթե բոլոր մեծ հյուրանոցներն ունեցել են ամանորյա միջոցառումներ, որոնք  նպաստել են հյուրերի ժամանցի ապահովմանը: Տրամադրվել են նաև եռօրյա փաթեթներ։

«Մենք մարդու հա՛մ դուրսը կտեսնինք, հա՛մ ներսը». ինչպես են գյումրեցիները մականուն կնքում

«Քաղաքը «քարացած» չի եղել, տասնյակ սրճարաններ, թեյարաններ ու ռեստորաններ են աշխատել: Տուրիստներ ունեցել ենք տարբեր երկրներից, նաև Հնդկաստանից, Սիրիայից նաև Անգլիայից: Շատ են եղել այցելուներ ինչպես Երևանից, այնպես էլ Հայաստանի տարբեր  վայրերից»,-ասաց Գրիգորյանը:

Մարդաշատ հյուրանոցներ, ռեստորաններ ու թանգարաններ. Գյումրին թրենդային է նաև ձմեռվա սեզոնին

Այցելուների մեծ թիվ է գրանցվել  նաև ռեստորանային համալիրներում, սրճարաններում: Չնայած  քաղաքում  գործող ոչ բոլոր թանգարաններն են այս օրերին բաց եղել, սակայն, որոնք աշխատել են նաև տոներին, այցելուի պակաս չեն զգացել:

«Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի», «Ավետիք  Իսահակյանի» և «Հովհաննես Շիրազի» թանգարանները միասին 3 օրում, 472 այցելու են ունեցել:  

Վառ երևակայություն ու ճաշակ. գյումրեցի արվեստագետը հին իրերին Ամանորի շունչ է հաղորդում

Քաղաքի այցեքարտը համարվող «ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի» տնօրեն Սոնա Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց՝  նման բան երբեք չէր  տեսել: Թանգարանն առաջին անգամ աշխատել է հունվարի 2-ից, իսկ 2-5 ընկած ժամանակահատվածում ընդունել-ճանապարհել է 251 այցելուի:

Մարդաշատ հյուրանոցներ, ռեստորաններ ու թանգարաններ. Գյումրին թրենդային է նաև ձմեռվա սեզոնին

«Սա աննախադեպ էր, 41 տարվա աշխատանքային ստաժի ընթացքում չեմ հիշում մեկ Ամանոր, որ թանգարանը գործեր հունվարի 2-ին ու ունենար քանակությամբ այցելուներ։ Նույնիսկ Խորհրդային տարիներին հունվարի 3-ից է աշխատել, այցելուների թիվն էլ բավականին սակավ է եղել։ Սա եզակի  դեպք է: Հիմնական այցելուները Երևանից էին, շատ էին նաև ռուսները»,-ասաց  Հարությունյանը՝ ուրախությամբ նշելով, որ այս տարի այցելուներ հասցրել է ունենալ նաև «Մերկուրովի  տուն-թանգարանը»:

Մարդաշատ հյուրանոցներ, ռեստորաններ ու թանգարաններ. Գյումրին թրենդային է նաև ձմեռվա սեզոնին

Հավելենք, որ ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի գյումրեցիները ևս  բավական ակտիվ են գտնվել և ամանորյա գիշերը հիմնականում ռեստորաններում են անցկացրել: