ՌԱԴԻՈ

Հակոբյան. «Որտեղի՞ց են թվերը, որոնք Փաշինյանը պարբերաբար ներկայացնում է հանրությանը»

Виген Акопян
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Sputnik Արմենիայի եթերում հղում կատարելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խոսել է պետական կառավարման համակարգի յուրահատկությունների և Հայաստանում 2018թ.-ի ապրիլին տեղի ունեցած ներքաղաքական զարգացումներից հետո այդ համակարգի դրսևորումների մասին:
Sputnik

 

Հակոբյան. «Որտեղի՞ց են թվերը, որոնք Փաշինյանը պարբերաբար ներկայացնում է հանրությանը»
Հակոբյան. «Որտեղի՞ց են թվերը, որոնք Փաշինյանը պարբերաբար ներկայացնում է հանրությանը»

Եթե կասկածի տակ է դրվում, որ Հայաստանում կան կոմպետենտ մարմիններ, որոնք կարող են վերլուծություններ անել, ծրագրեր ներկայացնել և ճշգրիտ ինֆորմացիա տալ անձամբ վարչապետին, ապա որտեղի՞ց են այն թվերը, որոնք Փաշինյանը Facebook-ի իր էջում պարբերաբար ներկայացնում է հանրությանը՝ կիրառելով իր նախընտրած տեխնոլոգիաներից մեկը: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

«Իշխանությունները որոշ դեպքերում հակազդեցության հանդիպելիս նահանջում են». Վիգեն Հակոբյան
«Իշխանությունը որոշ դեպքերում հակազդեցության հանդիպելիս նահանջում է». Վիգեն Հակոբյան

 

Նա առանձնացրեց երեք հիմնական դրույթ, որոնց անդրադարձել է Նիկոլ Փաշինյանը կառավարության վերջին նիստերից մեկում:

Նախ՝ կա՞ արդյոք Հայաստանում որևէ կառույց, որը կարող է ճշգրիտ տվյալներ տալ թե՛ տնտեսության մասին, թե՛ ռազմավարական ծրագրերի մասին: Կա՞ն կառույցներ, որոնք կարող են ընդհանրապես ներկայացնել մանրակրկիտ հաշվարկված ռազմավարական ծրագրեր, իսկ հետո դրանք պաշտպանել:

«Երկրորդ արձանագրումն այն է, որ պետական համակարգը հեղափոխությանը դիմադրող կառույց է, ըստ էության, հակահեղափոխական է: Ստացվում է այնպես, որ թավշյա հեղափոխությունից մեկուկես տարի հետո նման արձանագրում է մարվում»,- նշեց քաղտեխնոլոգը:

Ընդդիմադիր դաշտն ակտիվանում է, բայց գործը չի հասնում տեխնոլոգիաների կիրառմանը. Հակոբյան

Հակոբյանը վկայակոչում է նաև երրորդ արձանագրումը, ըստ որի՝ նույնիսկ հակակոռուպցիոն պայքարը, որը մենաշնրոհի վերացման հետ միասին համարվում է այսօրվա իշխանության գլխավոր ձեռքբերումը, ինչի մասին անընդհատ ազդարարվում էր, պարզվում է` արվում էր ի հեճուկս իրավական համակարգի: 

Հակոբյան. «Միաբևեռ իշխանության դեպքում պետական համակարգն իրեն ավելորդ է զգում»

«Այն, ինչի մասին մեկուկես տարի խոսվում էր, այդ ամենն արվում էր ի հեճուկս ինչ-որ բաների: Դրանք, ըստ էության, ոչ համակարգային, նույնիսկ ոչ համապետական նշանակության միջոցառումներ էին»,- եզրակացրեց քաղտեխնոլոգը:  

Հակոբյանի դիտարկմամբ՝ եթե կասկածի տակ է դրվում այն, որ Հայաստանում կան որևէ կոմպետենտ մարմիններ, որոնք կարող են վերլուծություններ անել, ապա որտեղի՞ց է Նիկոլ Փաշինյանը հանրությանը պարբերաբար թվեր ներկայացնում։