ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի — Sputnik. Հունվարի 4-ի ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է, իսկ բեռնատարների համար երթևեկելի է միայն անվաշղթաների կիրառման դեպքում»,–նշված է հաղորդագրության մեջ։
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Վարդենյաց լեռնանցքում, Կոտայքի մարզի ավտոճանապարհներին և Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վարդենյաց լեռնանցքում, Տավուշի մարզի Դիլիջան, Բերդ և Նոյեմբերյան քաղաքներում առկա է մառախուղ:
Ինչպես ազատվել «տոնական» խումարից. հայկական «մեթոդներ»
Ինչ վերաբերում է Լարսին, ապա Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:
ԱԻՆ–ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։