Ինչպես ազատվել «տոնական» խումարից. հայկական «մեթոդներ»

Տոնական երկարատև ճաշկերույթներից գրագետ, առանց հետևանքների դուրս գալը մեծ գիտություն է: Հայկական խոհանոցն այս դեպքում ունի իր գաղտնիքներն ու հատուկ բաղադրատոմսերը:
Sputnik

Արման Վանեսքեհյան, Sputnik.

Ամանորի սեղանի գլխավոր առանձնահատկություններից մեկը ոգելից խմիչքն է: Ընդ որում՝ հայկական սեղանին խմիչքներն ու ուտեստները միմյանց չեն զիջում ո՛չ բազմազանությամբ, ո՛չ քանակով: Այլ հարց է, որ ոչ բոլորն են կարողանում այս ամենը մարսել ու մի շաբաթ հետո «խելքը գլուխը հավաքած» դուրս գալ աշխատանքի:

Տոն` ոչ բոլորի համար. որ երկրները չեն մասնակցում ամանորյա խրախճանքին և ինչու

Մարդը սովորաբար տոնական օրերին այնքան խմիչք է օգտագործում, որ հետո օրգանիզմը լուրջ ու նուրբ վերաբերմունքի կարիք է ունենում: Աշխատունակության վերականգնման համար երբեմն ստիպված է լինում խիստ միջոցների, նույնիսկ բժշկական միջամտության դիմել: Եվ դա տրամաբանական  է. մի ամբողջ շաբաթ օղու-կոնյակի-գինու-շամպայնի-վիսկիի և այլ ծանոթ ու անծանոթ խմիչքի օգտագործումը տևական ժամանակ հիշեցնում է իր մասին: Սակայն հետևանքներից ճիշտ ու գրագետ ազատվելը արվեստ է, որին տիրապետելը կօգնի վերականգնվել առանց ծայրահեղ, լուրջ բժշկական միջամտությունների:

Ինչպես դուրս գալ խումարից

Կարելի է, իհարկե, դիետոլոգների ու այլ մասնագետների դիմել, սակայն ցանկացած հայ կին կարող է այս խնդիրը հեշտությամբ լուծել, ընդ որում՝ առանց հաբերի ու ակտիվացված ածուխի:

Հարսանիք Հյուսիսային պողոտայում՝ ամանորյա երգերի և Ձմեռ պապերի ուղեկցությամբ. տեսանյութ

Անկեղծ ասած, տոների ժամանակ տասնյակ սեղանների մասնակցելով՝ ես հետաքրքրվել եմ տնային տնտեսուհիներից, թե ինչպես են նրանք հաղթահարում տոնական վերջին օրը: Հայկական մեթոդաբանությունն այս առումով որոշակի առանձնահատկություններ ունի: Նույնիսկ տոների ամենավերջին օրը եթե տղամարդուն հիշեցնեք, որ վաղն աշխատանքային օր է և ոգելից խմիչքների օգտագործումը լավ կլինի սահմանափակել, նույնն է, թե փչացնեք տոնական ամբողջ շաբաթը:

Ամանորը բեռ չէ․ ի՞նչ գաղտնիք էր պարունակում տոնը հին հայերի համար

Տնային տնտեսուհիներից շատերը Ամանորի շաբաթը եզրափակում են խոր արմատներ ունեցող ավանդույթով` դասական խաշով: Երբ սխտորն ու օղին շատ են, իսկ սեղանին «ընկերակցում» են թթուն, կանաչին ու պանիրը… Դուք կասեք՝ ամեն ինչ կրկին սկսվեց: Սակայն ոչ: Որոշակի քանակ խմելուց հետո տղամարդիկ խոր քուն կմտնեն մինչև ուշ երեկո: Իսկ քանի որ դասական խաշի բաղադրության մեջ կալիումի-կալցիումի-մագնեզիումի և այլ օգտակար տարրերի մի ամբողջական շարան կա, տղամարդը երեկոյան արթնանալով` ի զարմանս իրեն կհայտնաբերի, որ ինքն իրեն նորածնի պես է զգում:

Այսինքն վաղվա աշխատանքային օրվան նա լիովին պատրաստ է: Գիշերային լիարժեք քնի համար էլ կարելի է տաք թեյ խմել:

Երևան, Սիդնեյ, Մոսկվա. ինչպես են տոնել Նոր տարին աշխարհի տարբեր քաղաքներում. լուսանկարներ

Իմ «հարցմանը» մասնակցած մյուս տնային տնտեսուհիներն իրենց սիրելիներին ավանդական հայկական սպաս են առաջարկում: Ընդ որում՝ սովորական բրնձով կամ ձավարով պատրաստված սպասով գործը չի ավարտվում: Բաղադրության մեջ ավելացնում են իշլի քյուֆթա: Սակայն ոչ թե տապակած, այլ հենց սպասի մեջ եփած: Կազդուրիչ սպասին պարտադիր պետք է նաև անանուխ ավելացնել: Այս համեղ սպասը ճաշակելով՝ օրգանիզմը հեշտությամբ դուրս կգա նույնիսկ մեկ շաբաթվա գինարբուքից:

Բայց սովորական բրնձով կամ ձավարով եփած սպասն էլ ոչնչով չի զիջում: Իսկ հայկական մածունն ընդհանրապես փրկություն է օրգանիզմի համար: Կրկին վերոնշյալ կալցիումի-մագնեզիումի-ցինկի պարունակությունը բավարար է, որպեսզի վերականգնվի օրգանիզմի ներուժը:

Տեսնես ի՞նչ է ուտում մեր հարևանը. էկոլոգիայի ինստիտուտը հաստատում է դառը ճշմարտությունը

Իմ անցկացրած յուրահատուկ «մրցույթի» երրորդ տեղում է դասական սոլյանկան: Ապխտած մսեղենի հինգ տեսակ, ինչպես նաև ձիթապտղի, լոլիկի, հաճարի ու կիտրոնի հավելումներ: Այս կերակրատեսակի հետ նույնիսկ 150-200 գրամ սառը օղին չի խանգարի: Ահա և վերջին տոնական օրը: Մնում է միայն մի փոքր շուտ պառկել: Առավոտյան ցնցուղ ընդունել, սափրվել ու հագնել կոստյումն ու կապել փողկապը… Աշխատավայրում բոլորը կկարծեն, որ տոներն առանց ալկոհոլի եք անցկացրել: Իսկ եթե տոնել եք գործընկերների հետ, կանայք կզարմանան, թե որքան ուժեղ տղամարդ եք, և որքան լավ է ձեր օրգանիզմը դիմակայում այդ ամենին:

Գրագետ ու պատվով դուրս եկեք Ամանորի երկարատև տոնական խնջույքի սեղանից: Խումարը չի տանջի, իսկ ամանորյա շաբաթը հիշելիս միայն դրական զգացողություններ կունենաք:

Ինչո՞ւ է Ամանորն ամենահարմար ժամանակը երեխա բեղմնավորելու համար